Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Արցախում զոհված եւ անհետ կորած համարվողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 8-ին Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում հայտնաբերվել եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել են եւս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ:
Զոհվածների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել եւ մինչ օրս տարհանվել է 1598 աճյուն: