ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ աշնանը Հայաստանը ձեռք կբերի Johnson & Johnson-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50000 չափաքանակ՝ նույնքան մարդու եւ Novavax-ի արտադրության պատվաստանյութի 300000 չափաքանակ՝ 150000 մարդու պատվաստման համար: Johnson & Johnson-ի պատվաստանյութը կիրառվում է մեկ ներարկմամբ, Novavax-ինը՝ երկու:
Ավանեսյանը նշել է, որ հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում արվել է 103317 պատվաստում. պատվաստվել է բնակչության շուրջ 3,5 տոկոսը: Պատվաստումներից 74479-ը առաջին դեղաչափ է, 28838-ը՝ երկրորդ: 39875 պատվաստումն արվել է AstraZeneca-ով, 40567-ը՝ Sputnik V-ով, 22875-ը՝ Coronavac-ով: