Ըստ ճապոնական TBS լրատվամիջոցի՝ Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո ժամանած չորս մարզիկներ վարակված են կորոնավիրուսով։
Լիտվայի, Ուգանդայի, Սերբիայի եւ Իսրայելի այս մարզիկների կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Նրանք այժմ կարանտինի մեջ են։
Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով հուլիսի 12-ից ամբողջ երկրում արտակարգ իրավիճակ կհայտարարվի: ՔՈՎԻԴ-19 համաճարակի բռնկման պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերն արդեն մեկ անգամ՝ 2020-ի հուլիսի 24-ից հետաձգվել էին մինչեւ 2021-ի հուլիսի 23-ը: Օլիմպիական կոմիտեի որոշմամբ խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի:
Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելը Ճապոնիային 820 միլիոն դոլարի վնաս կհասցնի:
Ընդ որում, ստեղծված իրավիճակում որոշ մարզիկներ հրաժարվել են օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը, օրինակ, հայտարարել է, որ պատրաստ չէ խաղալու առանց հանդիսատեսի եւ հրաժարվել է օլիմպիադային մասնակցելուց։