Ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ Հերաթի նահանգի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը TOLOnews հեռուստաալիքով հայտարարել է, թե Թալիբան արմատական շարժման զինյալները վերահսկողության տակ են վերցրել հսկիչ անցակետեր Իրանի եւ Թուրքմենստանի հետ սահմաններին:
Թալիբների ներկայացուցիչները հավաստել են «Իսլամ Քալա» հսկիչ անցակետի գրավումն Իրանի հետ սահմանին: Սակայն ըստ 1TV հեռուստաալիքի՝ Աֆղանստանի ՆԳՆ-ն ժխտում է այդ կետի նկատմամբ կառավարական վերահսկողության կորուստը:
Թալիբների կողմից Թուրքմենստանի հետ սահմանին հսկիչ անցակետի գրավման մասին տեղեկության առիթով վերոնշյալ զանգվածային լրատվամիջոցները լրացուցիչ մեկնաբանություններ չեն հայտնել: