Մյանմայի ռազմական խունտայի ղեկավար գեներալ Մին Աուն Խլայնը հայտարարել է, որ Ռուսաստանը խոստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու միլիոն չափաքանակ տրամադրել Մյանմայի (նախկին Բիրմա) իշխանություններին։
Գեներալը հավելել է, որ ռուսական արտադրության պատվաստանյութ ստանալու ցանկության մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ։
«Նրանք խոստացան տրամադրել մեր խնդրած երկու միլիոն չափաքանակը։ Առաջին խմբաքանակը մեր երկիր կհասնի այս ամիս, ենթադրաբար այն կգերազանցի տասը հազար դեղաչափը»,- ընդգծել է Մյանմայի ռազմական կառավարության ղեկավարը:
Մյանմայում վերջին օրերին համաճարակաբանական իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Միայն ուրբաթ վարակման ավելի քան չորս հազար դեպք է արձանագրվել: