ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան Ճամբարակի շրջանում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Գեղարքունիքի սահմանագոտու Զամանլի գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՊՆ-ն պնդում է, որ հայկական կողմը կրակ չի բացել: Հայկական զինված ուժերն իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։