Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ «Թալիբան» շարժման զինյալները գրոհել են Քալայ-Նաու քաղաքի վրա երեք ուղղությամբ, ներխուժել բանտ ու ազատել բոլոր կալանավորներին։
Աֆղանստանի զինված ուժերը քաղաքն ազատագրելու ուղղությամբ գործողություններ են իրականացնում։ Ոչնչացվել է առնվազն 59 թալիբ։
Աֆղանստանի Քալայ-Նաու քաղաքում «Թալիբան» շարժման ու երկրի կառավարական ուժերի միջեւ բախումների ընթացքում վերջին 3 օրում զոհվել է 4 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 77-ը։
Աֆղանստանում ամերիկյան զորքերի հեռանալուն զուգընթաց անկայունությունը մեծանում է։ Վերջին շրջանում թալիբները գյուղական շրջանների նվաճումներից հետո սկսել են հարձակումները առավել խոշոր քաղաքների վրա։