Ըստ գերմանական Deutschlandfunk ռադիոկայանի՝ գերմանական Անհալթ-Բիտելֆելդի շրջանի (Սաքսոնիա-Անհալթի դաշնային հող) հաքերային գրոհի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Սա Գերմանիայում առաջին նման դեպքն է:
Մի քանի օր առաջ հարձակման էր ենթարկվել շրջանի համակարգչային համակարգը։ Շրջանի վարչակազմը հայտարարել էր մոտ երկու շաբաթով աշխատանքը դադարեցնելու մասին։
Շուրջ 157 հազար բնակչություն ունեցող Անհալթ-Բիտելֆելդի շրջանում հաքերային հարձակման պատճառով միառժամանակ ի վիճակի չեն լինի որեւէ սոցիալական կամ այլ նպաստ վճարելու։