Ըստ ադրբեջանական Trend.az գործակալության՝ Բաքվում հետաձգվել է 13 հայ ռազմագերիների դատավարությունը։
Նիստը տեղի չի ունեցել, քանի որ ռազմագերիներից մեկի փաստաբանը դատավարությանը չի ներկայացել։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին:
13 հայ ռազմագերիներն են՝ Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանը, Հրայր Սերժի Թադեւոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը եւ Ֆելիքս Արշակի Գրիգորյանը: