Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ Երամիությունը մինչեւ 2022-ի հունվարի 31-ը երկարաձգել է 2014–ից ի վեր Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայի արեւելքում ռուսամետ անջատականներին սատարելու համար:
Պատժամիջոցներն այս տարիների ընթացքում մշտապես ընդարձակվել եւ երկարաձգվել են: Մասնավորապես, ռուսաստանցի շատ պաշտոնյաների նկատմամբ սահմանվել է մուտքի արգելք ԵՄ տարածք:
Սառեցվել են նաեւ նույն պաշտոնյաների բանկային հաշվեհամարները, բացի դրանից՝ սահմանվել է համագործակցության արգելք առեւտրի, ֆինանսների եւ պաշտպանության ոլորտներում:
Դադարեցվել են վիզաների ռեժիմը չեղարկելու, ԵՄ-ՌԴ համագործակցության նոր բազային պայմանագրի շուրջ բանակցությունները:
Ի պատասխան Մոսկվան արգելել է Եվրամիության երկրներում արտադրված սննդամթերքի ներմուծումը Ռուսաստան: