Ըստ The Washington Post պարբերականի՝ տեսանելի ապագայում երրորդ չափաքանակը բնակիչներին ներարկելու հնարավորությունը Pfizer եւ BioNTech ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները քննարկում են ԱՄՆ իշխանությունների հետ:
Pfizer ներկայացուցիչների պնդմամբ՝ երրորդ չափաքանակը որը կարող է արվել առաջին երկու չափաքանակների ներարկումից կես տարի անց, կօգնի մարդու օրգանիզմում 5-10 անգամ ավելի շատ հակամարմիններ ստեղծել, քան նախորդ ստանդարտ ներարկումների դեպքում եւ այդկերպ առավել արդյունավետորեն պայքարել անգամ մուտացված վիրուսի, տվյալ դեպքում՝ Դելտա տարբերակի դեմ:
Ընկերության ներայացուցիչների կարծիքով՝ երրորդ չափաքանակը կխթանի վարակի դեմ բնակչության դիմադրողականությունը եւ կհզորացնի հակավիրուսային պաշտպանությունը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող Pfizer-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար, նախագահ Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով խորհրդական, դոկտոր Էնթոնի Ֆաուչին:
Սպիտակ տանը հայտնել են, որ պատրաստ են հրահանգելու օժանդակող չափաքանակների պատվաստման նախապատրաստությունը, եթե մասնագետները գիտականորեն հիմնավոր փաստարկներ բերեն դրա կիրառման օգտին:
Առայժմ ամերիկյան բժշկական իշխանությունները համարում են, որ պատվաստվածները երրորդ չափաքանակի կաիրքը չեն զգա: Իշխանությունների կարծիքով՝ երրորդ պատվաստման կոչերը նվազեցնում են քաղաքացիների վստահությունը պատվաստման արշավի նկատմամբ: