Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ սահմանազատում չի կարելի իրականացնել, քանի դեռ չեն վերականգնվել տեղի բնակիչների իրավունքները:
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը լեգիտիմացնում է Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումները: Այլ կերպ ասած՝ սահմանազատումը ճիշտ պետք է իրականացվի, որպեսզի համայնքների բնակիչների ոչ մի իրավունք չխախտվի:
Թաթոյանը նշել է, որ եթե ադրբեջանցի զինծառայողները մնան ներկա դիրքերում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, քաղաքացիների իրավունքներն անհնար կլինի վերականգնել։
«Ներկա պայմաններում չի կարելի սահմանազատում իրականացնել։ Խաղաղությունը մեզ համար բացարձակ կարեւոր արժեք է, բայց այն չպիտի լինի մարդկանց իրավունքների հաշվին։ Սահմանամերձ բնակիչների իրավունքները պետք է վերականգնվեն, կամ նշված գործընթացները պետք է իրականացվեն ադրբեջանցի զինծառայողների դուրսբերմանը զուգահեռ»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։