Ըստ իրանական Fars գործակալության՝ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, թե Իրանը պատրաստ է ԱՄՆ-ում իրանցի կալանավորների ազատ արձակման դիմաց ազատելու ամերիկացի բանտարկյալներին:
«ԱՄՆ-ի պահանջով աշխարհի ցանկացած երկրում ազատազրկված իրանցի բոլոր կալանավորներին դիտում ենք որպես Միացյալ Նահանգներում իրանցի կալանավորների»,- շեշտել է Ռաբիին:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում ԱՄՆ-ում կալանավորված իր քաղաքացիների հարցի շուրջ: Ռաբիին որոշակի ոչինչ չի ասել բանակցությունները ընթացքի մասին:
Իրանի խորհրդարանում հունիսին քննարկման է մտել որոշման օրինագիծ, որը վավերացնելու դեպքում Սպիտակ տան վարչակազմի հետ ցանկացած բանակցություն արգելված կլինի:
Ավելի վաղ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանտակյալների փոխանակման շուրջ ուղղակի երկխոսություն չի վարում:
Իրանի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը, Վաշինգտոնի շահերը նեկայացնող Շվեյցարիայի դեսպանության միջոցով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել այդ ուղղությամբ աշխատելու՝ ամերիկացիների պատրաստակամության մասին: