Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ Իսպանիայի՝ Երեւանում գործող BLS International Armenia վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից կվերսկսի մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։
Իսպանիա մեկնողները պետք է պահպանեն կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային կանոնները։ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։
Դեսպանությունը, համաճարակային իրավիճակով պայմանավորված, նախորդ տարի ժամանակավորապես դադարեցրել էր հյուպատոսական բաժնում փաստաթղթերի ընդունումն ու վիզաների տրամադրումը։