ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:
Իստրակովը Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների եւ ծավալի մասին, ինչպես նաեւ նախանշել երկկողմ փոխգործակցության եւ քննարկման ենթակա հարցերը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը: