Ըստ jnews.ge-ի՝ Վրաստանի տարածաշրջանային հեռուստաընկերությունների մի մասը ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը՝ ի նշան լրագրողների հանդեպ բռնությունների եւ TV Pirveli-ի օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավայի մահվան դեմ բողոքի: Հուլիսի 13-ին՝ Լաշկարավայի քաղաքացիական հոգեհանգիստը սկսվելուց հետո, հեռուստաընկերությունների էկրաններին հայտնվել է «Լեքսո» (ლექSOSთვის) գրությունը:
Բողոքի ակցիային միացել են «Գուրիա», «Իններորդ ալիք», «Օդիշի», TOK TV, «Ագրոսրեդա», TV/25, «Իններորդ ալիք», «Տանամգզավրի», TV4, «Ռիոնի», «Բորժոմի TV», «Իմերվիզիա», «Գուրջաանի TV», «Մեգա TV», «Տրիալեթի» ընկերությունները:
Երեկ երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիա է տեղի ունեցել, այնուհետեւ ցուցարարները երթով շարժվել են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:
Երթը մեկնարկել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների ճեպազրույցից հետո, երբ նրանք նշել են, որ ըստ փորձաքննության միջանկյալ տվյալների՝ ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերության օպերատոր Լաշկարավան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից: