Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն եւ Բաքվի քաղաքապետ Էլդար Ազիզովը նախօրեին միմյանց մայրաքաղաքները քույր քաղաքներ ճանաչելու համապատասխան համաձայնագիր են ստորագրել։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտարարել է, որ Բաքուն կդառնա Թբիլիսիի 21-րդ քույր քաղաքը, ինչը մեծապես կնպաստի Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ «բազմադարյա» կապերի հետագա խորացմանը:
Թբիլիսին եւ Բաքուն 1997-ից ի վեր համարվել են գործընկեր քաղաքներ։