ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Արիզոնա նահանգի նախկին սենատոր Յեֆ Ֆլեյքի թեկնածությունը:
ԱՄՆ Սենատի հավանությանն արժանանալուց հետո Ֆլեյքը կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան։
«Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար՝ զգացված եմ այն վստահության համար, որ ցուցաբերեց ԱՄՆ նախագահը իմ նկատմամբ։ Սա առանցքային պաշտոն է երկու երկրների համար, կարեւոր ժամանակաշրջանում»,- Twitter-ի իր էջում ընդգծել է դեսպանի թեկնածու ամերիկացի դիվանագետը:
2008-ին Esquire հանդեսը Ֆլեյքին ճանաչել էր որպես Կոնգրեսի 10 լավագույն սենատորներից մեկը: 80-ականներին Ֆլեյքը Հարավային Աֆրիկայում եղել է մորմոնների միսիոներ:
Մինչ այդ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Դեյվիդ Սաթերֆիլդն էր, որի պաշտոնավարման ժամկետը ավարտվեց օրերս։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը 2021-ի ապրլին կանչվել էր ԱԳՆ, որտեղ Անկարան խիստ բողոք էր հայտնել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու` նախագահ Բայդենի որոշման կապակցությամբ: