ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի եւ վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռեւս արդյունք չեն տվել։
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի եւ Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։