Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի դեսպան Ջահիդ Բախչիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների քանակը՝ ներգրավելով տարբեր տեսակի զորքեր, որոնց թվում՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերը:
Հասանովը շեշտել է, որ Ադրբեջանում շարունակվում են բանակը Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված բարեփոխումները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտներում համագործակցության մակարդակը՝ թուրքական կողմին շնորհակալություն հայտնելով ռազմական կադրերի պատրաստմանն աջակցելու համար:
Այս տարվա սկզբից Անկարան ու Բաքուն մի քանի զորավարժություններ են անցկացրել տարբեր զորատեսակների ներգրավմամբ: Զորավարժանքներից մի քանիսն անցկացվել են Հայաստանի սահմանի մոտ։