Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը բրիտանական Daily Telegraph թերթին տված հարցազրւյցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք Աֆղանստանի կառավարության կազմ մտնեն, եւ կատարվեն որոշակի միջազգային պարտավորություններ:
«Ինչպիսին էլ որ լինի կառավարության կազմը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաշխատի նրա հետ, պայմանով, որ այն կհետեւի որոշակի միջազգային նորմերին»,- ընդգծել է Ուոլեսը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ թալիբները չեն կատարի անցյալի սխալները: Ըստ նրա՝ թալիբները ձգտում են միջազգային ճանաչման, իսկ դրա համար անհրաժեշտ է խաղաղության կողմնակից լինել:
Ուոլեսն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին եւ թալիբներին հորդորել է սկսել համագործակցությունը՝ հանուն երկրում կայունության վերականգնման: