Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնել է, որ Մատաղիսում որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻՊԾ-ի փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։
Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ եւս 7-ով։
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել եւ տարհանվել է 1611 աճյուն։