ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք դատարանների դատավորներ նշանակելու հրամանագրեր:
Արա Բաբայանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ երեք տարի ժամկետով: Հրաչյա Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ երեք տարի ժամկետով:
Գոռ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ երեք տարի ժամկետով: Նապոլեոն Օհանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ երեք տարի ժամկետով: