Այօրվանից ուժի մեջ է մտնում օտարերկրյա քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու համար Հայաստանում առնվազն տասն օր մնալու պայմանը։ Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ալիք Մեդիայի հարցին պատասխանելով, չբացառեց, որ սահմանափակումը կարող է հանվել. «Այս պայմանների փոփոխությունը կախված է պատվաստանյութերի քանակներից։ Որ պահին մենք ունենանք նոր մատակարարումներ, այս պայմանները հնարավոր է վերանայվեն»: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 111 հազարից ավելի մարդ։
Անահիտ Ավանեսյան. Սահմանափակումները կարող են հանվել
նախորդը