Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը բարձրաստիճան հյուրերի թիվը կորոնավիրուսի համավարակի պատճառով խիստ կրճատվել է:
Ըստ Kyodo գործակալության՝ կազմակերպիչները մտադիր են Օլիմպիական խաղերի բացման արարողությանը թույլատրել ներկա լինել հազարից պակաս մարդու:
Ավելի վաղ տեղի իշխանությունները որոշում էին ընդունել, որ Խաղերի բացման եւ փակման արարողությունները տեղի կունենան առանց շարքային հանդիսատեսի, դրանց կմասնակցեն միայն բարձրաստիճան հյուրեր արտասահմանից եւ մարզական միջոցառման կազմակերպման հետ կապված մարդիկ: Ենթադրվում էր՝ նրանց թիվը կլինի շուրջ 10 հազար, բայց կազմակերպիչները որոշել են շեշտակի կրճատել այդ թիվը: