Ըստ Anadolu գործակալության՝ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելելու է Հյուսիսային Կիպրոսի «թուրքական պետություն»:
Թուրքիայի մեջլիսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքըֆ Չաղաթայ Քըլըչը Ադրբեջանի մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամիդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ սպասվող այդ այցը պատմական է համարել:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական պատվիրակության առաջին այցը «կարեւոր ուղերձ է լինելու աշխարհի համար»:
Քըլըչը շեշտել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին վստահորեն նայում են ապագային՝ հավատարիմ մնալով «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքին: