ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ միջանցքի մասին արված հայտարարությունները միտված են կոմունիկացիաների բացումը թույլ չտալուն:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացի քաղաքականությունը։ «Մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ եւ Ռուսաստանի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը հավաստել է, որ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի ու ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկմամբ։