ՀՀ ԱԳ նախարարի պարտականություններն անցել են երեկ նախարարի առաջին տեղակալ նշանակված, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Դիվանագիտական ծառայության մասին օրենքով՝ Արմեն Գրիգորյանի նշանակումից հետո նրան են անցել նախարարի պարտականությունները, եւ Գրիգորյանն անմիջապես զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի աշխատասենյակը։
Մինչեւ Գրիգորյանի նշանակումը ԱԳՆ-ում առաջին տեղակալի պաշտոն չի եղել, իսկ նախարարի պարտականությունները 1,5 ամիս կատարել է փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղեւոնդյանը։