ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Նախարարությունն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն «սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից»։