Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հայտարարել է, որ ավարտել է Արարատի մարզում արագիլների հաշվառման գործընթացը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված է։
Կազմակերպությունն ընդգծել է, որ դա հսկայական թիվ է եւ խոսում է տարածաշրջանում էկոլոգիական մեծ աղետի մասին:
NABU-ի հայաստանյան մասնաճյուղն առաջիկայում կներկայացնի ուսումնասիրությունների վերջնական տվյալները, որոնք ցույց կտան աղետի իրական չափն ու մասշտաբը։
Գերմանիայի Բնության պահպանության միության հայաստանյան գրասենյակը 2020-ից իրականացնում է արագիլների ուսումնասիրության եւ հաշվառման աշխատանքներ, որոնց նպատակն է պարզել ՀՀ-ում արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, պատճառներն ու աղտոտված արագիլների քանակը։
Արագիլների աղտոտման խնդիրը արդեն երեք տարի է՝ ամռան ամիսներին բնապահպանների ուշադրության կենտրոնում է։ 2020-ին Արարատի մարզում արագիլների աղտոտման հիմնական պատճառը բնադրավայրերին մոտ գործող ձկնաբուծարաններից մեկի խոշոր ծավալի արտանետումներն էին։