ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հուլիսի 16-ին ընդունել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ շրջանների կենսական հարցերի լուծման ենթատեքստում միջազգային հումանիտար կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի համակարգի գործակալությունների ներգրավման խնդիրներին: