Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Կիպրոսի թուրքական հատված՝ մասնակցելու Թուրքիայի զորքերի ափհանման 47-րդ տարեդարձի միջոցառումներին։
Ադրբեջանի պատվիրակությանն ընդունել է, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության վարչապետ Էրսան Սաները։
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սոեյիդովը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է՝ Հյուսիսային Կիպրոսն ուժեղ լինի. թուրքական աշխարհը վերելք է ապրում։
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն: Սա մեր հողն է, թուրքական աշխարհում կա Թուրքիա, Ադրբեջան ու Հյուսիսային Կիպրոս»,- հավելել է պատվիրակության ղեկավարը:
Հիշեցնենք, որ 1974-ի հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս`թուրք բնակչության անվտանգությունը ապահովելու պատրվակով։