ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսուհետեւ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի:
Պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար նախարարությունը ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակը անհարկի կուտակումները բացառելն ու գոյացած հերթերը կանոնակարգելն է։
Էլեկտրոնային գրանցման համակարգից կարող են օգտվել ե՛ւ ՀՀ քաղաքացիություն կամ կացության իրավունք ունեցողները, ե՛ւ քաղաքացիություն չունեցողները:
Էլեկտրոնային համակարգով ոչ միայն կիրականացվի պատվաստումային հերթագրման գործընթացը, այլև կտրվի խորհրդատվություն: