ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր` 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
Ըստ ռազմական գերատեսչության` 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:
Նախորդ օրերին իրադրությունը սրվել է Նախիջեւանի՝ Երասխի ուղղությամբ։