Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին չափաբաժինը` 94560, երկրորդ չափաբաժինը` 36520 մարդ։
Ըստ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 92-ով՝ հասնելով 227522-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 3 դեպք:
Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 96-ով եւ հասել 218 427-ի: Կատարվել է 3554 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 1 միլիոն 271 հազար 171-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 4 569-ի: Եվս 1112 վարակակիր մահացել է այլ պատճառներով: Տվյալ պահին Հայաստանում կորոնավիրուսից բուժվում է 3 414 մարդ։
Առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ ՀՀ-ում կիրառվող բոլոր երեք AstraZeneka, «Սպուտնիկ-V» եւ «Կորոնավակ» պատվաստանյութերով պատվաստումներն արվում են 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: