Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Ամուին հայտարարել է, որ բանակցությունների վեց փուլին մասնակցելով՝ իրանական կողմը շարունակում է առաջ տանել երկրի գերագույն առաջնորդի քաղաքական գիծը:
Նա կարեւոր է համարել բոլոր պատժամիջոցների վերացումը, արդյունավետ ստուգումներն ու Իրանի գործողությունները մյուս կողմի գործողություններից հետո:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները Վիեննայում հանուն ազգային նպատակների իրագործման: Նոր քաղաքականությունը կձեւավորվի նոր կառավարության կազմավորմանը զուգահեռ, սակայն կառուցվածքը հիմնականում կպահպանվի:
Ըստ Ամուիի՝ բանակցությունների երկրորդ առանցքը իրավապահ մարմինների միջեւ պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողություններն են, հատկապես №7 հոդվածի կտրվածքով:
Աբոլֆազլ Ամուին նշել է, որ բանակցային խումբը մասնակցել է քննարկումներին՝ հենց այդ քաղաքականությունն աչքի առաջ ունենալով, եւ բանակցությունների արդյունքում կազմվել է նախնական տեսքը, սակայն կողմերը դեռ վերջնական արդյունքի չեն հասել: