Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռը, որը, ավելի քան 350 կիլոմետր հեռավորություն կտրելով, հասել է Բարենցի ծովի մոտ տեղադրված թիրախին։
Հրթիռն արձակվել է Սպիտակ ծովում գտնվող ռազմանավից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է հրթիռի արձակման կադրերը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ին ասել էր, որ գերձայնային հրթիռները ռուսական նոր սերնդի զենքերից են, որոնք գործնականում կարող են խոցել աշխարհի ցանկացած կետը՝ խուսափելով նաեւ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության վահանից։