ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է վարչապետի հրամանագրում։
Վահագն Մելիքյանը ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի մայիսի 21-ից: Մինչ այդ նա աշխատում էր սփյուռքի նախարարությունում։