Ըստ Kıbrıs Haber-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն:
Հուլիսի 20-ին՝ «պատմական իրադարձության» օրը, Էրդողանը ելույթ է ոնենալու խորհրդարանի հատուկ նիստին, որտեղ խոստացել է «լավ լուր» հրապարակել: Թուրքիայի նախագահն այնուհետեւ ներկա է լինելու ռազմական զորահանդեսին:
Էրդողանի հետ Հյուսիսային Կիպրոս են այցելել նաեւ Թուրքիայի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին, խորհրդարանական պատվիրակության այլ անդամներ:
1974-ի հուլիսի 20-ին Թուրքիան տեղի թուրք բնակիչներին պաշտպանելու պատրվակով ներխուժեց Կիպրոս՝ բռնազավթելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների եւ այն բնակեցրին թուրքերով, իսկ 1983-ին այստեղ հռչակեցին այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչել է միայն Թուրքիան:
Նշենք, որ հուլիսի 17-ին առաջին անգամ Կիպրոսի թուրքական հատված ժամանեց Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը: