Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ամբողջ աշխարհի մուսուլմաններին հղած ուղերձում հայտնել է, որ մահմեդական երկրները ինքնուրույն պետք է կառուցեն ապագան եւ դիմակայեն Արեւմուտքի կողմից իրենց գործերի միջամտությանը:
«Մենք՝ իսլամի հետեւորդներս, որ ունենք մեծ թվով բնակչություն, ընդարձակ տարածքներ եւ անթիվ բնական հարստություններ, մեր ապագան պետք է կառուցենք մեր ակտիվների եւ պաշարների միջոցով, ինչպես նաեւ դիմակայենք ագրեսիային, միջամտությանը եւ չարին, որոնց աղբյուրը արեւմտյան տերություններն են»,- հավելել է Իրանի հոգեւոր առաջնորդը:
Նա նաեւ ընդգծել է, որ մահմեդական երկրների «հետամնացությունն ու կախվածությունը դրանց պասիվության եւ անձեռնահասության հետեւանք են»:
Խամենեին շեշտել է, որ դրա պատճառով վերջին 150 տարում այդ երկրները, չնչին բացառությամբ, ինքնուրույն ոոշումներ չեն ընդունել՝ Արեւմուտքի «միջամտության եւ ընչաքաղցության» զոհերը դառնալով: