«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը որոշել է հրաժարվել պատգամավորի մանդատից: Դիմումը ԿԸՀ-ին է հանձնել դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը:
Քոչարյանը դիմումում նշել է, որ մանդատից հրաժարվելով՝ իր համաձայնությունն է հայտնել թիմակիցներին, ըստ որոնց՝ Արցախի եւ Հայաստանի նախագահի պաշտոններից հետո ինքը չպետք է գայթակղվի պատգամավորի մանդատով։
«Վերջապես ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածուի»,- ընդգծել է Քոչարյանը: