Ըստ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Նախիջեւանի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ գնդակոծության հետեւանքով ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Բադալի Ռամալ Բահլուլօղլուն ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Վիրավորին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, տեղափոխել բժշկական հաստատություն: