Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ՝ քննարկելով Կիպրոսի խնդիրը եւ Էրդողանի՝ Կիպրոսում արվելիք հայտարարությունը։ Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի համավարակի հետ կապված Թուրքիայի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումների վերաբերյալ հարցեր:
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի նոր Դելտա շտամի պատճառով։
Նա նաեւ հավելել է, որ 2021-ին Թուրքիայի հանգստավայրերը ծրագրում են ընդունել 25 միլիոն զբոսաշրջիկի եւ ստանալ 20 միլիարդ դոլար, սակայն իր ցանկությունն է հյուրընկալել 30 միլիոն զբոսաշրջիկի եւ ստանալ 23 միլիարդ դոլար։