Մեծ Բրիտանիայում հանվել են հակակորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումները։
Բրիտանիայում չափահաս բնակչության շուրջ 88 տոկոսը կորոնավիրուսի դեմ ընդունել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 68 տոկոսը՝ երկրորդը։
Հակառակ դրան՝ վերջին շրջանում երկրում կորոնավիրուսով վարակվածների աճ է նկատվում․ օրական շուրջ 50000 մարդ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով վարակված անձի հետ հանդիպումից հետո այժմ 10 օրով ինքնամեկուսացվել է։