ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ «Հայաստան» դաշինքում որոշել են վերցնել պատգամավորական մանդատները, ինչի վերաբերյալ շուտով հայտարարություն կտարածվի:
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներով՝ «Հայաստան» դաշինքը ստացած 21,9 տոկոս քվեների դիմաց նոր գումարման Ազգային ժողովում կունենա 29 տեղ:
Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ մնալով դաշինքի առաջնորդը՝ հրաժարվում է իր մանդատից: