ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել: Պատճառները եւ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ըստ տեղեկությունների` Հարությունյանն արդեն հասցրել է հրաժեշտի հանդիպում ունենալ ՊՆ-ում:
Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի ռազմական գերատեսչությունը գլխավորում էր անցած տարվա նոյեմբերի 20-ից, մինչ այդ վարչապետի խորհրդականն էր: