Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Բանակցությունների մեկնարկին Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիեւին՝ ղարաբաղյան հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար՝ ընդգծելով, որ Ալիեւի հետ իր հանդիպման գլխավոր հարցը ղարաբաղյան խնդիրն է եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Ալիեւն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ այս հարցի հանդեպ հետեւողական ուշադրության եւ շատ կարեւոր հարցերի լուծման ուղղությամբ գործադրած անձնական ջանքերի համար։ Նա նշել է՝ տրամադրված են, որ հետպատերազմյան շրջանը առավելագույնս անցավ ընթանա, եւ «ընդհանուր ջանքերով դա իրենց հաջողվում է»։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Մոսկվա այցելած Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը խոսել էր «ցավոտ հարցերի մասին»՝ պնդելով, թե դրանց լուծման համար անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը, եւ ընդգծել, որ խորհրդարանական վերջին ընտրություններում հաղթելով՝ Փաշինյանը ստացել է այդ աջակցությունը։