Ըստ Թուրքիայի արդարադատության նախարարության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար 2018-2020 թվականներին Թուրքիայի դատարանները դատական գործ են հարուցել ավելի քան 29000 մարդու դեմ:
Կառավարման նախագահական համակարգին անցնելուց ի վեր՝ 2018-ին Թուրքիայում դատարանի առաջ է կանգնել 6326 մարդ, 2019-ին՝ 13990-ը:
Անցյալ տարի դատարանի առաջ է կանգնել 9773 մարդ, որոնց թվում՝ 152 օտարերկրացի եւ 290 երեխա:
Գործերի 34.4 տոկոսի դեպքում դատապարտման որոշում է ընդունվել, 14.3 տոկոսն արդարացվել է, 35.1 տոկոսի գործը հետաձգվել է: