Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. Արցախյան վերջին պատերազմում զոհված եւս 153 հերոս զինծառայողի ընտանիքներ հատուցում են ստացել։
Այսպիսով՝ հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4177-ն է։ 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան Արցախյան վերջին պատերազմը:
Հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից ու սփյուռքից փոխանցվող գումարներից։