Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանյու Բիլգիչը հայտարարել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Կիպրոսին վերաբերող վերջին հայտարարությունները Թուրքիայի համար զրոյական նշանակություն ունեն։
ԵՄ բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը խստորեն քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի թուրքական հատվածում հնչեցրած հայտարարությունները՝ նշելով, թե «կղզու մասնատման թուրքական պլաններն անընդունելի են»։
«Նման մոտեցումներ որդեգրելով՝ Եվրամիությունը չի կարող որեւէ դրական դերակատարություն ունենալ Կիպրոսի խնդրի կարգավորման ընթացքում»,- եզրափակել է Բիլգիչը։